Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներկայացուցիչները մարզպետարանին են հանձնել եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ

06.04.2020

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արմավիրի մարզի ներկայացուցիչներն այսօր մարզպետարանին են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 150 պաշտպանիչ դիմավահան՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։

Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ:

Իրականացված բարեխիղճ աշխատանքի և աջակցության կարևոր ձեռնարկի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում «Արմաթ»-ի ողջ անձնակազմին` նրանց նախաձեռնությունը համարելով արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:29:28