Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

56 համակարգչային տեխնիկա` Արմավիրի մարզի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

07.04.2020

ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին:
ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես.

  • քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին,
  • գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին,
  • երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

Ստեղծված իրավիճակում հեռավար դասընթացները նախաձեռնելու և դրանց ընդգրկվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված գործուն քայլերի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են մարդասիրական այս ձեռնարկի իրագործմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15