Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերից 3-ն արդեն հավանության են արժանացել

17.04.2020


Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արմավիրի մարզի 3 սուբվենցիոն ծրագրեր, մասնավորապես․
Նորավան համայնքի 5-րդ փողոցի 29/1 հասցեում գտնվող համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 549.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%` 6 մլն 764.7 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 70%` 15 մլն 784.3 հազար դրամ:


Դաշտ համայնքում սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար գործիքների ձեռքբերում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 61%` 3 մլն դրամ:


Երվանդաշատ համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի վերակառուցում մանկապարտեզի: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 882.52 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 65%՝ 17 մլն 473.64 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 35%` 9 մլն 408.88 հազար դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37