Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եվս 110 պլանշետ` դպրոցահասակ երեխաներ ունեցող մարզի սոցիալապես խոցելի ընտանիքներին

08.05.2020

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արմավիրի մարզպետարանին է փոխանցվել ևս 110 պլանշետ:

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման է տրամադրվել դպրոցահասակ երեխաներ ունեցող մարզի սոցիալապես խոցելի ընտանիքներին, մասնավորապես.
- երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ դպրացահասակ երեխաներին,
- երեք և ավել դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:
Հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից Արմավիրի մարզին, ընդհանուր առմամբ, է հատկացվել 235 համակարգչային սարք։

Ստեղծված իրավիճակում հեռավար դասընթացները նախաձեռնելու և դրանց ընդգրկվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված գործուն քայլերի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են մարդասիրական այս ձեռնարկի իրագործմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49