Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աջակցությունը` սոցիալապես խոցելի ընտանիքներին

19.05.2020

«Տիգրան Ենոքյան» ԱՁ-ն Արմավիրի մարզպետարանին է նվիրաբերել սնունդ պարունակող 400 փաթեթ: Առաջիկա օրերին այդ փաթեթները կտրամադրվեն նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված դժվարին կացության մեջ գտնվող այն ընտանիքներին, որոնց անդամներից մեկը կամ մի քանիսը ստեղծված իրավիճակի արդյունքում չի/ չեն աշխատում (հիմնականում օրավարձով աշխատողներ), ընտանիքում ունեն անչափահաս երեխաներ, հաշմանդամ անդամ(ներ), ծերեր և գտնվում են սոցիալապես խոցելի համարվող խմբերում:

Ստեղծված իրավիճակում Արմավիրի մարզի ազգաբնակչությանն օգնության ձեռք մեկնելու, սոցիալական բարձր պատասխանատվությամբ մարզում մարդասիրական գործունեություն դրսևորելու, ինչպես նաև մարզպետարանի հետ արդյունավետ համագործակցության համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Տիգրան Ենոքյան» ԱՁ-ին և Մեյմանդարի բնամթերքի մեծածախ շուկայի տնօրինությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36