Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ
22.05.2020
Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ: Այդ ծրագրերն են.
- Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 39 մլն 585 հազ. 593 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 21 մլն 771 հազ. 593 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 45%` 17 մլն 814 հազ. դրամ:
- Պտղունք համայնքի Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցների գազիֆիկացում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազ. 50 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 6 մլն 868 հազ.25 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 50%` 6 մլն 868 հազ. 25 դրամ:
- Մերձավան համայնքի նորակառույց թաղամասի 5-րդ փողոց 2-րդ և 6-րդ փողոց 2-րդ նրբանցքների գազիֆիկացում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 700 հազ. 280 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 35%` 2 մլն 700 հազ. 280 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 65%` 5 մլն դրամ:
- Կողբավան համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի և գործիքների ձեռք բերում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 990.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 9 մլն 445.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 11 մլն 544.5 հազ. դրամ:
- Մյասնիկյան համայնքի Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 17 մլն 359 հազ. 240 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 7 մլն 811 հազ. 790 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 9 մլն 547 հազ. 450 դրամ:
- Արագած համայնքի մշակույթի տան տանիքի վերակառուցում
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազ. 170 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 21%` 1 մլն 322 հազ. 170 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 79%` 5 մլն դրամ:
Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց`մարզպետարանի անմիջական հսկողության ներքո:
Հավելենք, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, ընդհանուր առմամբ, արդեն հավանության է արժանացել 11 սուբվենցիոն հայտ:
Գործընթացը շարունակվում է։