Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով
26.05.2020
Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազաֆիկացվեն Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցները:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ:
Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ հողամաս, ավելի քան 25 նորակառույց տուն և 150 շահառու: Կարևոր է այն հանգամանքը, որ թաղամասում շարունակաբար ավելանում են բնակելի տներ կառուցելու հայտերը, որը պայմանավորված է ներքին միգրացիայով և ներգաղթով:
Ծրագրի արդյունքում կբարելավվեն բնակչության բնակկոմունալ պայմանները, նրանք կազատվեն կենցաղային հոգսերից: Նախատեսված աշխատանքների իրականացման փուլում էլ կստեղծվի 15 ժամանակավոր աշխատատեղ: