Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
27.05.2020
Անդրանառնալով shamshyan.com-ում հրապարակված «Արմավիրի բնակիչներն ասում էին. «Մարզպետն ու քաղաքապետը մինչև ե՞րբ են Երևանյան փողոցի մարդաբոյ փոսերի հաճույքից բավարարվելու, քանի՞ ավտոմեքենա պետք է կոտրենք, որ սայլը տեղից շարժվի» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս նախորդ տարի ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի հիմնանորոգման ծրագիրը, որի մրցույթի կազմակերպման աշխատանքներն արդեն ավարտվել են, և շինաշխատանքները շուտով կմեկնարկեն: Ծրագրի ընդհանուր արժեքը 983.4 մլն դրամ է:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կասֆալտապատվեն Արմավիր քաղաքի Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհը և բակային տարածքները, ինչպես նաև կհիմնանորոգվեն Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածները, ընդհանուր առմամբ, 1653 գծմ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216.13 մլն դրամ, որից` 97.26 մլն դրամը պետության, իսկ 118.87 մլն դրամը Արմավիր համայնքի համաֆինանսավորմամբ:
Հավելենք, որ նույն ծրագրի շրջանակում 2019 թվականին էլ Արմավիրում իրականացվել է Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների 3175 քմ երկշերտ ասֆալտապատում` 70.13 մլն դրամի շրջանակում:
Հ.Գ. Նախորդ տարիների համեմատությամբ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից Արմավիր քաղաքում իրականացված և նախատեսվող ծրագրերն իրենց ծավալով և գումարային արտահայտությամբ աննախադեպ են, և այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող: