Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում` մարզային բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ
11.06.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել են հիվանդանոցային առկա պայմաններում Covid-19-ով հաստատված պացիենտների սպասարկման հնարավորությունները, առկա խոչընդոտները հաղթահարելու միջոցները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Բուժաշխատողի օրվա շրջանակներում բժիշկներին ու մյուս բուժաշխատողներն մարզպետի պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրելուն, բուժհաստատություններում նրանց խրախուսելուն: «Մեր գործընկերներն հատկապես այս օրերին մեծ կամք ու նվիրում են ցուցաբերել համավարակի դեմ պայքարի հարցում, և մենք պետք է արժանին մատուցենք նրանց»,- իր խոսքում ընդգծել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` ներկայացնելով օրվան նվիրված միջոցառման ձևաչափը: