Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կվերանորոգվի Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման և Երվանդաշատ-Բագարան ճանապարհի 6,7 կմ հատվածը
12.06.2020
Այսօրվանից մեկնարկել են Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման 4.2 կմ միջպետական և Մ Տ-3-21,Մ5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված ծրագրային հայտի հիման վրա մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներով` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությամբ:
Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն 486.1 մլն դրամ է, իսկ Մ-5 Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհինը` 180.5 մլն դրամ:
Նշված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն «Էնշին» ՍՊԸ-ի կողմից: