Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 13 սուբվենցիոն հայտ. 71 ծրագիր արդեն հաստատվել է

30.06.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 13 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում.

  • Արգավանդ համայնքում հակակարկտային կայանների կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 500 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 40% է` 3 մլն 400 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60%` 5 մլն 100 հազ. դրամ:

  • Ակնաշեն համայնքի Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցների գազիֆիկացում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 39.42% է` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ:

  • Բագարան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 106 մլն 486.35 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 74 մլն 540.445 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 31 մլն 945.905 հազ. դրամ:
Ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է երկու փուլով՝ 2020-2021թթ. ընթացքում:

Ներքոհիշյալ 10 ծրագիը հավանության է արժանացել պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծերը լրամշակվեն և սահմանված ժամկետում ներկայացվեն ՀՀ ՏԿԵՆ։

  • Մեծամոր քաղաքային համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 557.28 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 10 մլն 150.776 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 12 մլն 406.504 հազ. դրամ:

  • Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և ընդլայնում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 471.4 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 471.4 հազ. դրամ:

  • Նալբանդյան համայնքում 50 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 230 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 12 մլն 226.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 10 մլն 003.5 հազ. դրամ:

  • Առատաշեն համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերանորոգում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 887.08 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 443.54 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 443.54 հազ. դրամ:

  • Արևաշատ համայնքի մանկապարտեզի կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 64 մլն 283.67 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 32 մլն 141.835 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 32 մլն 141.835 հազ. դրամ:
Ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է երկու փուլով՝ 2020-2021թթ. ընթացքում:

  • Գայ համայնքում մանկապարտեզի շենքի կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 381 մլն 389.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 190 մլն 694.85 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 190 մլն 694.85 հազ. դրամ:

  • Լուսագյուղ համայնքի կարիքների համար ֆոտովոլտային կայանի կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 051 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 4 մլն 025.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 4 մլն 025.5 հազ. դրամ:

  • Հայթաղ համայնքի Տիգրան Մեծի և Պարույր Սևակի փողոցների գազաֆիկացում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն 053.22 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 5 մլն 026.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 5 մլն 026.61 հազ. դրամ:

  • Արտամետ համայնքի գազիֆիկացում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 80 մլն 825.89 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 60% է` 48 մլն 495.5 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ:

  • Հուշակերտ համայնքի ճանապարհների ընթացիկ նորոգում-ասֆալտապատում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 136.87 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 2 մլն 761.59 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 3 մլն 375.28 հազ. դրամ:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:

Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49