Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտամետ համայնքը կգազիֆիկացվի
16.07.2020
Արտամետ համայնքը կգազիֆիկացվի. կապույտ վառելիքը հասանելի կդառնա շուրջ 70 տնտեսության.
Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 80 մլն 825.89 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 60% է` 48 մլն 495.5 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ:
Նախատեսվող աշխատանքների շրջանակում կտեղադրվեն հենասյուներ և ճնշման կայանի պահարան, կկառուցվի 5869 գծմ երկարությամբ գազատար:
Ծրագրի արդյունքում կկրճատվեն բնակիչների ծախսերը, կբարելավվեն բնակկոմունալ պայմանները, կհիմնվեն ջերմոցային տնտեսություններ` շահառուների սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ: