Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն` Վարդավառն ավանդական կերպով չտոնելու վերաբերյալ
17.07.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Այս կիրակի՝ հուլիսի 19-ին, մեր ամենասիրելի տոներից մեկն է՝ Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Տեղեկացնում ենք նաև, որ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:հրաժարվել տոնը նշելու ավանդական միջոցառումներից:
Միայն համակեցության սահմանված կանոնների պահպանմամբ կկարողանանք հաղթահարել համավարակը և վերադառնալ մեր բնականոն կյանքին:
Առողջություն և զգոնություն բոլորիս: Միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները: