Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են Հայստանի Հանրապետության տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով Հայստանի Հանրապետության քաղաքացիներին` անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով կատարում են սոցհարցումներ` Հայստանում, հատկապես` զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ` հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:
ԱԱԾ–ի փոխանցմամբ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել Հայստանի Հանրապետության 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:
Եղե՛ք զգոն: