Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Արագած համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները

29.07.2020

Արագած համայնքում մեկնարկել են 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները:

Տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 21% է` 1 մլն 322 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 79%` 5 մլն դրամ:

Ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների ավարտից հետո համայնքապետարանի միջոցներով և համայնքի բնակիչների մասնակի աջակցությամբ մշակույթի տանը կիրականացվի նաև ներքին հարդարում, և պայմաններ կապահովվի կառույցի լիարժեք գործունեության համար:

Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու համար: Կգործի նաև 520 նստատեղ ունեցող դահլիճը` ներհամայնքային և այլ բնույթի նիստեր, խորհրդակցություններ ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Ծրագրի շահառուների թիվը 4000 է, որից` 3300-ն Արագածի, իսկ 700-ն` այլ համայնքների բնակիչներ:

Մեկնարկած աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 15-20 ժամանակավոր, իսկ ավարտին` ավելի քան 3 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 17:56:47