Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի բացման առցանց միջոցառմանը

30.07.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ), ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրերի և Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի հետ համատեղ իրականացված համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի բացման առցանց միջոցառմանը:

Ողջունելով ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին և առցանց միջոցառման շուրջ 30 մասնակիցներին` Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Արմավիրի մարզում ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանն ուղղված բազմապրոֆիլ միջոցառումների իրականացման գործում միջազգային գործընկեր կազմակերպությունների մասնակցությունն ու արդյունավետ համագործակցությունը` այդ համատեքստում որպես լավագույն օրինակ առանձնացնելով Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում ԳԱՏՕ ծրագրի շրջանակում իրականացված ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրերը:

Մասնավորապես անդրադառնալով Եղեգնուտ համայնքում իրականացված աշխատանքներին` նա ուրախությամբ նշել է, որ, ծրագրով պայմանավորված ընթացիկ խնդիրները բարեհաջող հաղթահարելով, այսօր Եղեգնուտ համայնքի 470 տնտեսություն ապահովվել է շուրջօրյա որակյալ ջրամատակարարմամբ: Մարզպետն անձամբ իր և համայնքի բնակչության անունից խորին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և աջակից կողմերին` հույս հայտնելով, որ նախնական պայմանավորվածության արդյունքում ծրագիրը հաջող շարունակություն կունենա նաև մարզի մյուս համայնքներում:

Ամփոփելով իր խոսքը` Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է վերջին երկու տարում Արմավիրի մարզի ոռոգման համակարգերի արդիականցմանն ուղղված 50 և խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավմանն ուղղված 23 ծրագրով արձանագրված և սպասվող արդյունքները` մեկ անգամ ևս ընդգծելով գործընկերների և ճիշտ համագործակցության կարևորությունը:

Առցանց միջոցառումը եզրափակվել է ծրագրի իրականացման և արդյունքների վերաբերյալ տեսանյութի ցուցադրությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-12 16:30:50