Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի շախմատի դպրոցում մարզպետը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրու և ինտերակտիվ շախմատային տախտակի բացմանը

13.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ այսօր Արմավիրի շախմատի դպրոցում մասնակցել է մեծանուն հայի` շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրու, ինչպես նաև ինտերակտիվ շախմատային տախտակի բացմանը:

Հուրախություն բոլորիս` Արմավիր քաղաքը համալրվեց ևս մեկ հուշարձան–պուրակով, որը նոր խորհուրդ կհաղորդի շախմատի դպրոցին և հաճելի տպավորություններ` արմավիրցիներին ու քաղաքի հյուրերին:

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրու հեղինակը քանդակագործ Սևակ Նալբանդյանն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15