Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրառատ համայնքում վերակառուցվում է մշակույթի տան տանիքը

10.09.2020

Ջրառատ համայնքում մեկնարկել են երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվում է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ:  Ծրագրի պայմանագրային արժեքն էլ կազմում է 6 մլն 537.948 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում այժմյան քայքայված, անմխիթար վիճակում գտնվող տանիքի փոխարեն նոր ծածկաթիթեղով կարկաս կկառուցվի, կտեղադրվեն ջրահեռացման խողովակներ և ձեղնապատուհաններ:

Տանիքի վերանորոգումից հետո նախատեսվում է նաև շենքի ներքին և արտաքին հարդարում, որի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն մշակույթի տանը գործող ծանրամարտի մարզասրահում մարզվողների և պարի խմբակ հաճախողների համար:

Հավելենք, որ երկրորդ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է համայնքի Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում` 128 մլն 628 հազ. դրամ ծրագրային արժեքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49