Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երեկոյան ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել
22.10.2020
Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային համար մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը։
ՀՀ Արմավիրի մարզպետն Համբարձում Մաթևոսյանը, ն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է. <<Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։
Եվ ուրեմն, ի գործ․
❗️Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը:
❗️Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Հենց մեր միասնական և աննկուն պայքարի արդյունքում էլ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ>>: