Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել են Մարգարա համայնքի 6 փողոցի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները
17.03.2021
Ավարտվել են Մարգարա համայնքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ փողոցների ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները. կառուցվել է 2366 գծմ ջրագիծ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ:
Համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցմամբ կրճատվել են վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի արտահոսքը:
Ծրագրի արդյունքում շուրջ 53 տնտեսություն ապահովվել է որակյալ և շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ստեղծվել է 20 ժամանակավոր աշխատատեղ: