Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վահրամ Խաչատրյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 06.02.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Մ. Սահակյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արմավիրի բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Գևորգյանը, Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Ս. Ասրյանը, Վաղարշապատի բաժնի պետ, փոխգնդապետ Փ. Շմավոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ՀԶԿ Արմավիրի զինվորական...
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Փետրվարի 16-ին, ժամը 16։00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունենալիք հանդիպմանը, որը կկայանա մարզպետի աշխատակազմում։ ►Մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել նշված հղմամբ՝ https://tinyurl.com/Armavir-link կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` ⇒011 597 211, 011 597 212

Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել 30.01.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է անցկացրել, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները վերաբերվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, քաղաքաշինական և սոցիալական այլ հարցերի։ Արամ Գրիգորյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։...

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.01.2026
Սիրելի' հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ։ 1992 թվականի հունվարի 28-ին պաշտոնապես ստեղծվեց Հայոց բանակը, որը, տարեցտարի հզորանալով, դարձավ մեր սահմանների պաշտպանության և անառիկության երաշխիքը։ Այս տոնի առաջնային շահառուն երբևէ ուսադիրներ կրած անձինք են և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև ազգային բանակը յուրաքանչյուրիս բաղձալի երազանքն էր, որը մեր եղբայրների, հայրերի ու պապերի արյան և անմարդկային ջանքերի գնով...
Սիրելի՜ հայրենակիցներ, Հայ ժողովուրդը պատմության ընթացքում անցել է դժվար ու փորձություններով լի ուղի՝ իր խիզախ ու հայրենանվեր հայորդիների շնորհիվ կերտելով ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը։ Անցնելով պատերազմների բովով, կրելով բազում դժվարություններ ու չարչարանքներ՝ մեր ժողովուրդը չհուսալքվեց և չերերաց, քանի որ ազատությունն ու հայրենիքը եղել են մեր գիտակցված ընտրությունը։ Եվ այսօր՝ հունվարի 27-ին, մենք խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած հայորդիների անմար...

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն այցելել է Արաքս համայնքի Գայ բնակավայրի միջնակարգ դպրոց 21.01.2026
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գայի միջնակարգ դպրոց, Դպրոցի տնօրեն Հայկազ Հարությունյանի հետ պաշտոնյաները շրջեցին դպրոցում, տեղում ծանոթացան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շենքային և նյութատեխնիկական հնարավորություններին, որից հետո հանդիպեցին ուսուցչական կազմի հետ, քննարկեցին կրթօջախի առկա խնդիրները, զարգացման հնարավորությունները։ Քննարկված առաջարկներն ու...


