Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել է Նորակերտ համայնքի գազաֆիկացման ծրագիրը
18.03.2021
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Նորակերտ համայնքի 4-րդ, 10-րդ և 17-րդ փողոցների գազատարի կառուցման աշխատանքները. կառուցվել է 1794.5 գծմ երկարությամբ գազատար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 37 մլն 379.5 հազ. դրամ` պետություն-համայնք հավասար` 50% համաֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ստեղծվել է 10 ժամանակավոր աշխատատեղ:
Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է բնակչության կոմունալ պայմանների բարելավում և համայնքի համաչափ զարգացում, իսկ երկարաժամկետ արդյունքում` համայնքի գրավչության բարձրացում, բնակչության թվի ավելացում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:
Ծրագրի շահառուների թիվը 110 է: