Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթի արդյունքները. տղամարդկանց անհատական պայքարում մարզպետարանի աշխատակիցը 4-րդ տեղ է զբաղեցրել և հուշամեդալով

30.03.2021

Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթի արդյունքները. նախարար Վահրամ Դումանյանն այսօր պարգևատրել է մրցանակակիր դարձած մասնակիցներին և թիմերին:

Մրցույթի ամփոփման արդյունքում պետական մարմինների աշխատակիցների միջև տղամարդկանց անհատական պայքարում 4-րդ տեղ է զբաղեցրել և հուշանվերով պարգևատրվել Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արտակ Առաքելյանը:

ՏԻՄ-երի աշխատակիցների միջև կանաց անհատական պայքարում 8-րդ տեղ է զբաղեցրել Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Լիանա Բարբասովան։ Տղամարդկանց անհատական պայքարում էլ 6-րդ տեղ է զբաղեցրել Արմավիրի քաղաքապետարանի աշխատակից Հայկ Հուսիկյանը, 7-րդ տեղ՝ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Արսեն Պետրոսյանը և 8-րդ տեղ՝ Մեծամորի քաղաքապետարանի աշխատակից Սարգիս Սահակյանը։

Հավելենք, որ հանրապետության յոթ համայնքապետարանների շարքում թիմային լավագույն արդյունք ցուցաբերելու համար Էջմիածնի և Մեծամորի քաղաքապետարանների թիմերն արժանացել են շնորհակալագրերի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36