Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության աշխատակիցները հրավիրվել էին Արցախից տեղահանված ընտանիքներին հյուրընկալած Մեծամոր համայնք

13.04.2021

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) աշխատակիցները հրավիրվել էին տեղահանված ընտանիքների հյուրընկալ համայնք՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թիվ 1 հիմնական դպրոց՝ մասնակցելու դպրոցի սաների գարնանային հանդեսին:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետը, Արմավիրի մարզպետարանի, ՄԱԿ ՓԳՀ, մի շարք համայնքահեն կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու նրանց ծնողներ։

Հանդիսատեսները մեծ բավականություն ստացան համերգից, վայելեցին աշակերտների, նրանց թվում՝ արցախցի երեխաների ոգևորիչ ասմունքը, երգն ու պարը: Ներկայում դպրոցում ուսանում է շուրջ 40 արցախցի աշակերտ․ դպրոցը ջերմորեն ընդունել և հոգատարություն է ցուցաբերում նրանց նկատմամբ։ Հավասարապես ներգրավելով տեղացի և տեղահանված սովորողներին՝ դպրոցը հաճախ նախաձեռնում է տարբեր արտադասարանական և ժամանցային միջոցառումներ, որպեսզի տեղահանված երեխաները հաջողությամբ հարմարվեն նոր դպրոցին ու համայնքային միջավայրին, ինչպես նաև սահուն ու արդյունավետ ձևով ներգրավվեն ուսումնական գործընթացում։

Մայրության և գեղեցկության տոնի նախապատրաստումն ու բուն միջոցառումն օգնեցին երեխաներին՝ ընկերանալ միմյանց հետ, անկաշկանդ ներկայացնել արվեստում իրենց կարողությունները և արտահայտել իրենց նվիրվածությունը հյուրընկալող համայնքին՝ Մեծամորին:

Միջոցառման ավարտին՝ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին դպրոցի տնօրինությանն ու աշակերտներին՝ գեղեցիկ համերգի համար։ Նրանք բարձր գնահատեցին Մեծամորի հյուրընկալ համայնքի ջանքերը՝ ուղղված Արցախից տեղահանված ընտանիքների բարօրության ապահովմանը, ինչպես նաև ընդգծեցին տեղական իշխանությունների, համայնքահեն և միջազգային կազմակերպությունների օպերատիվ աշխատանքը, ցուցաբերվող մարդասիրական աջակցությունն ու ամենօրյա ուշադրությունը Արցախից տեղահանված և Մեծամորում հյուրընկալված ընտանիքներին։ Երախտիքի խոսքով հանդես եկան նաև Արցախից տեղահանված աշակերտների մայրիկները․ նրանք կարևորեցին դպրոցի դերն ու նվիրվածությունը արցախցի երեխաներին, նրանց անամպ մանկությունը, ուսումն ու ժամանցը Մեծամորի հյուրընկալ համայնքում ապահովելու համար։

Այդ օրը Մեծամորի համայնքը ևս մի կարևոր միջոցառում էր կազմակերպվել․ հանդիպում համայնքապետարանում արցախից տեղահանված մոտ 25 կանանց հետ, նրանց շրջանում Մեծամորի թ․ 1 հիմնական դպրոցի աշակերտների մայրիկներ ու տատիկներ։ Հանդիպմանը մասնակցեցին փոխքաղաքապետը և համայնքապետարանի աշխատակիցները, Արմավիրի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետըը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Արմավիրի մարզային մասնաճյուղի նախագահը, Սերունդների համերաշխություն ՀԿ-ի ներկայացոցուչը և ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները։

Հանդիպումն ընթացավ ջերմ և անկեղծ մթնոլորտում. մասնակիցները խոսեցին իրենց խնդիրների՝ առաջնային և երկարատև լուծում պահանջող կարիքների մասին, բարձրաձայնելով մարդասիրական աջակցության, կացարանի, կրթության և զբաղվածության կարևորության մասին, ինչպես նաև իրենց բարօրության և առողջության, ներառյալ՝ COVID-19 համավարակի հետ պայմանավորված խոչընդոտները: Հանդիպման ընթացքում կանայք մտքեր փոխանակեցին և հանդես եկան առաջարկություններով՝ ցանկություն հայտնելով վերապատրաստման դասընթացների միջոցով ներգրավվել ձեռարվեստի, արհեստների և այլ ոլորտներում ձեռներեցության մեջ՝ կարևորելով աշխատանքային պրակտիկան, իսկ երեխաների համար՝ առավել թիրախային և նպատակաուղղված արտադասարանական միջոցառումներն ու մասնագիտական կողմնորոշումը։

ՄԱԿ ՓԳՀ-ն, Մեծամորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, կվերլուծի հանդիպման ընթացքում քննարկված խնդիրներն ու առաջարկությունները և կաջակցի հյուրընկալ համայնքին, որպեսզի մշակվեն նախագծեր՝ ուղղված տեղահանված ընտանիքների ներգրավածությանը համայնքի կյանքում: Առավել ուշադրությամբ կդիտարկվեն կանանց զբաղվածությանն ու երեխաների կրթությանը վերաբերող խնդիրները:

Ներկայում Մեծամոր համայնքը հյուրընկալում է Արցախից տեղահանված 340 անձի (83 ընտանիք), որոնք բնակվում են համայնքի ենթակայության ներքո գտնվող հյուրանոցում, վարձակալված բնակարաններում կամ բարեկամների տներում:

_______________

On the occasion of the Motherhood and Beauty Day in Armenia, UNHCR was invited to a concert performed by schoolchildren of No. 1 secondary school in Metsamor town, Armavir province, a host community for displaced individuals. The concert was attended by the Deputy Governor, representatives of Armavir regional administration, UNHCR Armenia, community-based NGOs, teachers, children, and their parents.

The guests greatly enjoyed the songs and dances, and recitation performed by the schoolchildren, including displaced children from Nagorno-Karabakh (NK). The No. 1 secondary school in Metsamor currently hosts more than 40 children from NK and extends to them and their parents its genuine welcome and care.

To ensure displaced children’s adaptation to the new school and community environments, and to achieve smooth educational process and good performance, the school regularly initiates various entertainment events, extra-curricular and recreational activities by engaging all children – both the local ones and those displaced. The preparation for, and the celebration of the Motherhood and Beauty Day helped the children befriend each other, practise and demonstrate their artistic skills, and express their dedication to the host community - Metsamor.

At the end of the event, UNHCR representatives expressed their thankfulness to the teachers and children for their beautiful performances and highlighted the role and the genuine efforts of the host community Metsamor – including the local authorities and community-based NGOs – for the warm welcome, genuine approach and humanitarian assistance extended to the families displaced from NK. Words of gratitude were also expressed by some displaced mothers whose children were attending the school. They sincerely thanked Metsamor community for helping their children enjoy happy childhood and benefit from sound education and school life in the host community.

There was another important activity that Metsamor community had initiated on that day: a meeting with a group of women displaced from NK, among them mothers and grandmothers of the schoolchildren attending No. 1 secondary school in the community. The meeting, with a group of 25 displaced women, was organized by Metsamor Municipality, with the participation of the Deputy Mayor of Metsamor and his team, the Head of the Family, children and women rights department at Armavir Governor’s Office, representatives of the Armavir branch of the Armenian Red Cross Society, ‘Generation Solidarity’ Youth NGO, ‘Astghik’ community-based NGO and UNHCR Armenia.

The meeting went in a genuine and warm atmosphere allowing an open discussion on issues the displaced families currently face, their priority and longer-term needs such as humanitarian assistance, shelter solutions, livelihoods, education and employment. Issues regarding displaced people’s health and well-being - in view of the ongoing COVID-19 pandemic and related constraints, especially - were discussed, as well. During the brainstorming where many ideas and recommendations were voiced, the women stressed the importance of their engagement in the community life, including in income-generation and livelihood activities, craft-sales and cultural events. Many wished to benefit from vocational education and internship programmes, facilitated livelihood schemes, more targeted extra-curricular activities and professional orientation for their children. UNHCR, together with Metsamor Municipality, will follow up on the issues raised and suggestions brought forward to help the host community assume new projects promoting inclusion of the families with focus on improved livelihoods and employment for women and sound education for the children.

Metsamor community currently hosts 340 individuals/83 families who are accommodated in a local hotel under the Municipality administration, or live in rented apartments, or with host families.

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57