Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվան նվիրված միջոցառումներ մարզի մի շարք համայնքներում

19.04.2021

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, որի կապակցությամբ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում մարզպետարանի համակարգմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ.

Ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտներն այցելել են իրենց համայնքներում գտնվող հուշարձաններ, տեսարժան վայրեր՝ միևնույն ժամանակ տվյալ տարածքներում իրեկանացնելով մաքրման աշխատանքներ:

Օրվա շրջանակում Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում ցուցադրվել է քաղաքի հուշարձանների քարտեզը, և տեղի է ունեցել հին նկարների ֆոտոցուցահանդես։

Իսկ թանգարանի մանկապատանեկան անկյունը համալրվել է նոր խաղ-փազլներով, որոնք պատկերում են քաղաքի հուշարձանները և տեսարժան վայրերը։ Այդ օրն առաջին անգամ պատանի այցելուներին հնարավորություն է տվել մանր պատկերներից կազմել պահանջվող հուշարձանի ամբողջական պատկերը։ 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46