Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արգիշտի Մեխակյանը այցելել է Արտիմետի և Ակնալիճի միջնակարգ դպրոցներ 15.05.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Արտիմետի և Ակնալիճի միջնակարգ դպրոցներ։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնական հաստատությունների վիճակին, ուսումնառության պայմաններին, ընթացիկ և արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաև արձանագրել առկա խնդիրները։ Մարզպետը շրջել է դպրոցների տարածքով, այցելել դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, ուսուցիչների և աշակերտների հետ։ Նա կարևորել է հատկապես լաբորատոր գույքի նպատակային...

Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում 14.05.2025
«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով,...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում մշակութային կյանքն ակտիվացնելու, մասնավորապես՝ դասական երաժշտության միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, այս շրջանակում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնել Արմավիրի մարզում և նախանշել...

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը 13.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: Ավելին՝ https://escs.am/am/news/29099

Լենուղու վթարային շենքերում ապրող բնակիչների տարիների ցանկությունն իրականություն է դարձել 13.05.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն ու Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը բնակարանի գնման վկայագրեր են հանձնել Լենուղի բնակավայրում 4–րդ կարգի վթարային շենքերում ապրող 22 ընտանիքներին։ Կարևորելով նման իրադարձությունը բնակիչների կյանքում՝ մարզպետը շնորհավորել է՝ մաղթելով հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։ Արմավիրի մարզի Լենուղի բնակավայրի 4-րդ կարգի վթարային 1-ին եւ 3-րդ շենքերը դեռ 1988 թվականից ճանաչվել են վթարային, ու տարիների ընթացքում շենքային պայմաններն էլ ավելի են...

Մարզպետն ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 12.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային ամենշաբաթյա խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են առաջիկա իրականացվելիք աշխատանքները։ Օրակարգով նախատեսված հարցերի շրջանակում մարզպետին զեկուցվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ...