Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված 13 սուբվենցիոն հայտ.

07.06.2021

ՀՀ կառավարությունն առաջին փուլով հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի 13 հայտ.

  • Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի հիմնանորոգում. Բաղրամյան թիվ 6, 8, 10 բ/բ շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնակելի շենքերին հարող հատվածի, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բ/բ շենքերի բակային տարածքների հիմնանորոգում:
  • Նորավան համայնքի 5-րդ փողոցի 29/1 հասցեում գտնվող համայնքապետարանի հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի կառուցում:
  • Պտղունք համայնքի Արաբո, Այգեստան, Եսայի Յաղուբյան փողոցների գազիֆիկացում:
  • Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգում:
  • Հայթաղ համայնքի մշակույթի մասնակի վերանորոգում:
  • Գետաշեն համայնքի վարչական շենքի վերանորոգման աշխատանքներ:
  • Մերձավան համայնքի Երիտասարդության փողոցի գազիֆիկացում:
  • Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցի ասֆալտապատում:
  • Մյասնիկյան համայնքի մանկապարտեզի ցանկապատի կառուցում:
  • Մյասնիկյան համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում:
  • Արագած համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում:
  • Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում և ընդլայնում:
  • Եվս մեկ՝ Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքի «Ջրամատակարարման բաշխիչ ցանց» ծրագիրը հավանության է արժանացել պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:

Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38