Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված 13 սուբվենցիոն հայտ.
07.06.2021
ՀՀ կառավարությունն առաջին փուլով հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի 13 հայտ.
- Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի հիմնանորոգում. Բաղրամյան թիվ 6, 8, 10 բ/բ շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնակելի շենքերին հարող հատվածի, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բ/բ շենքերի բակային տարածքների հիմնանորոգում:
- Նորավան համայնքի 5-րդ փողոցի 29/1 հասցեում գտնվող համայնքապետարանի հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի կառուցում:
- Պտղունք համայնքի Արաբո, Այգեստան, Եսայի Յաղուբյան փողոցների գազիֆիկացում:
- Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգում:
- Հայթաղ համայնքի մշակույթի մասնակի վերանորոգում:
- Գետաշեն համայնքի վարչական շենքի վերանորոգման աշխատանքներ:
- Մերձավան համայնքի Երիտասարդության փողոցի գազիֆիկացում:
- Մյասնիկյան համայնքի Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցի ասֆալտապատում:
- Մյասնիկյան համայնքի մանկապարտեզի ցանկապատի կառուցում:
- Մյասնիկյան համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում:
- Արագած համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում:
- Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում և ընդլայնում:
- Եվս մեկ՝ Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքի «Ջրամատակարարման բաշխիչ ցանց» ծրագիրը հավանության է արժանացել պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը:
Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:
Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է: