Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգավանդում ևս 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա
09.07.2021
Արգավանդ համայնքում կիրականացվեն 575 մ երկարությամբ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ. շուրջ 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի վերակառուցման արդյունքում հին, քայքայված խողովակները կփոխարինվեն նորերով՝ ապահովելով լիարժեք ջրամատակարարում:
Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: