Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հավանության է արժանացել ևս 3 սուբվենցիոն ծրագիր
26.07.2021
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս 3 սուբվենցիոն հայտ.
ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի «Նալբանդյան համայնքի 4-րդ պողոտա 3-րդ շենք հասցեում գտնվող Նալբանդյան համայնքի մշակույթի տան մի մասի վերանորոգում որպես երաժշտական դպրոցի»,
«Նալբանդյան համայնքի միջգյուղական ճանապարհների լուսավորություն»,
Գեղակերտ համայնքի «Գեղակերտ համայնքում չգազաֆիկացված Ն.Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցների գազատարի կառուցում և գազիֆիկացում»:
Շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա վերոնշյալ ծրագրերի նախագծերը կլրամշակվեն մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը:
Ծրագրերի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:
Հավելենք, որ Արմավիրի մարզում հաստատվել է ընդհանուր թվով 60 ծրագրային հայտ: