Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ
05.08.2021
Ավարտական փուլում են գտնվում Մ-5‚ Երևան-Արմավիր-հայ-թուրքական սահման ճանապարհների վրա վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները։ Շինաշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» և «Արարատ ճանշին» ընկերությունների հետ։
Մ-5 միջպետական ճանապարհին՝ Վաղարշապատ-Արմավիր հատվածում, տեղադրվել է նոր շրջադարձեր, ճանապարհի մի քանի հատված ասֆալտապատվել է, կատարվել են գծանշումներ, տեղադրվել են ցուցանակներ, անվտանգության տարրեր։
Աշխատանքները նշված երկու հատվածներում կավարտվեն սեպտեմբերին։
Նշված ճանապարհահատվածներում անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։