Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարակերտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են

17.08.2021

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում #Քարակերտ համայնքի 6 փողոցում նախատեսված 7245 քմ ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են.

  • Ավ. Իսահակյան - 1390քմ
  • Մ. Սարյան - 242,5 քմ
  • Կամոյի - 1355 քմ
  • Հ. Շիրազ - 967,5 քմ
  • Հր. Քոչար - 1395 քմ
  • Ե. Չարենց - 1895 քմ

Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները ծածկույթ գրեթե չեն ունեցել: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվել, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովել:

Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհների երթևեկելի հատվածի լայնությունը կդառնա 5 մ՝ առավել հարմարավետ տեղաշարժ ապահովելով հետիոտների և տրանսպորտային միջոցների համար: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կանհետանա նաև անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային պայմաններում՝ փոշին:

Կապալառու կազմակերպությունը «ԱԴԻԲԵԿ» ՍՊԸ-ն է:
Ծրագրի շահառուների թիվը 15 000 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28