Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

01.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ այսօր Աղավնատուն համայնքում ներկա է գտնվել դպրոցի տարածքում կառուցված սպորտային համալիրի բացմանը:

Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ և 300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը:

Մարզպետը համայնքի ղեկավարի և բարերարի ուղեկցությամբ շրջել է սպորտային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին՝ բարձր գնահատելով բարերարի ներդրումն ու այն համարելով առողջ սերունդ ունենալու կարևոր գրավական:

Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով՝ նախ իր խոնարհումը հայտնելով Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված հերոս հայորդիների հիշատակին՝ ընդգծելով, որ պատերազմ կոչված արհավիրքից հետո անհրաժեշտ է եռակի, քառակի անգամ պարտավորված լինել ստեղծարար աշխատանքով արժանին մատուցելու հերոս նահատակներին:

Թվարկելով միայն վերջին երեք տարում Աղավնատանը  կառավարության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհաշինությանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը միաժամանակ կարևորել է բարերարների, մասնավոր հատվածի կողմից իրականացվող նմանատիպ ձեռնարկները, որոնք միտված են համայնքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Հավելենք, որ նախատեսված է համալիրում տեղադրել նաև ըմբշամարտի և ծանրամարտի համար անհրաժեշտ մարզական գույք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49