Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

12.05.2022

Սիրելի բուժքույրեր,
Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Ձեր մասնագիտությունն իսկապես եղել է և շարունակվում է որակվել որպես մեծագույն նվիրում պահանջող և մարդակենտրոն մասնագիտություն՝ հանուն կյանքի ու փրկության:

Հավատացած եղեք, որ այն հոգատարությունն ու սերը, որը դրսևորվում է բուժհաստատությունում սպիտակ խալաթ կրող յուրաքանչյուր անձի կողմից, միշտ փոխադարձվում է ամենաանկեղծ ու մարդկային վերաբերմունքով: Եվ ավելի մեծ ու իրական գնահատանք բժշկի համար երևի թե չկա:

Հարգարժան բուժքույրեր, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ ամուր կամք և անձնական երջանկություն:

Եվ թող ձեր նվիրական աշխատանքը միշտ հաջողությամբ պսակվի:
Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57