Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջհամայնքային փառատոն Մյասնիկյան համայնքում

17.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել «Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ» խորագիրը կրող միջհամայնքային փառատոնին:

Հայ մեծ գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցող Արմավիրի մարզի 13 դպրոց ներկայացրել է մեծանուն հայի ստեղծագործությունները՝ երգի, պարի, ասմունքի և բեմական կատարումների միջոցով:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կարևորելով միջհամայնքային փառատոնի անցկացման ձևաչափը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է. «Հպարտությամբ պետք է կրկին փաստենք, որ Եղիշե Չարենցը հայ գրականության այն բացառիկ դեմքն է, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին: Նա, իսկապես, համաշխարհային երևույթ է, ի ծնե հանճար»:

Մարզպետն ուսուցիչներին հորդորել է մատաղ սերնդին դաստիարակել չարենցյան հայրենասիրական ու ազատատենչ գաղափարներով, որպեսզի նրանք ձգտեն դառնալ ժամանակի շունչը, հավերժ պայքարեն հանուն արդարության ու ազգային վեհ գաղափարների:

Ամփոփելով իր խոսքը՝ Էդվարդ Հովհաննիսյանը միջոցառման մասնակիցներին կոչ է արել հավատարիմ մնալ չարենցյան մտքին ու ոգուն, միասնական լինել և ուս-ուսի տված հասնել ազգային ու նվիրական երազանքների իրագործմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59