Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Արևաշատի մանկապարտեզի կառուցումը

20.05.2022

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Արևաշատի մանկապարտեզի կառուցումը: 20 տարի դադարից հետո բնակավայրն ունի մեկհարկանի, բոլոր հարմարություններով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար:

114 մլն 393,56 հազար դրամ պայմանագրային արժեքով մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ 2020-2022 թվականների կտրվածքով և կողմերի 50 տոկոս մասնակցությամբ:

Ծրագրի իրականացումն ապահովել է «Վիլլաշին» շինարարական ընկերությունը:

Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ, պատրաստվել են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Իսկ երկրորդ փուլով իրականացվել է ներքին և արտաքին կոյուղու անցկացում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցում և ընդհանուր հարդարում:

Ծրագրի՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում իրականացումը գտնվել է մարզպետարանի ոլորտային պատասխանատուների անմիջական ուշադրության ներքո:

Նշենք, որ մանկապարտեզի շահագործումից հետո կստեղծվի շուրջ 12 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08