Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված հարցերի շուրջ

06.06.2022

Մեծամորի N1 դպրոցում այսօր տեղի է ունեցել «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» թեմայի շուրջ հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզպետարանի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ նախաձեռնությամբ:

Հանդիպմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի և ՏԻՄ-երի ոլորտային պատասխանատուներ, միջազգային, հայաստանյան կազմակերպությունների և գործարար հատված ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝  փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը նշել է, որ հանդիպման նպատակն Ազգային դպրոցական սննդի ծրագրի կայունացումն է, որը Հայաստանում մեկնարկել է 2014 թվականին՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցություն և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ Արմավիրի մարզում ծրագիրն այժմ  իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով և 2022 թվականին նախատեսվում է  անցնել Դպրոցական սնունդ ազգային ծրագրին՝ ընդգծելով, որ այժմ խնդիր կա օժանդակելու  դպրոցներին՝ խոհանոցների վերանորոգման աշխատանքների կազմակերպման, նաև կահույքով, սպասքով և խոհանոցային պարագաներով ապահովման հարցում:

Առնակ Ավետիսյանն իր խոսքում ընդգծել է, որ խնդիրն անհնար է լուծել միայն կառավարության ջանքերով և համոզմունք հայտնել, որ հանդիպումը կծառայի իր նպատակին և կնպաստի մարզում ծրագրի լիարժեք իրագործմանը՝ երեխաների համար ապահովելով կրթության առողջ և արդյունավետ միջավայր:

Հանդիպման շրջանակում ներկայացվել է Ազգային դպրոցական սնունդ ծրագիրը, ընթացիկ զարգացումներն ու ապագա ծրագրերը, ինչպես նաև Ազգային ծրագրին միանալու համար Արմավիրի դպրոցներում կարողությունների զարգացումը: Այն ամփոփվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարց ու պատասխանով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 17:34:04