Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում՝ շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ

22.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով մարզպետարանում այսօր հանդիպում է ունեցել «ՊԼԱՆԱՏԱ ՍԱՆԱ» հոդերի և ոտնաթաթերի առողջության և մարզային սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պատասխանատուների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամների և բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկայացվել է «ՊԼԱՆԱՏԱ ՍԱՆԱ» հոդերի և ոտնաթաթերի առողջության կենտրոնի գործունեության հիմնական ուղղվածությունը, այն է՝ հոդերի և ոտնաթաթերի տարատեսակ հիվանդությունների, դեֆորմացիաների և ախտաբանական խնդիրների ախտորոշումը և բուժումը: Նշվել է, որ կենտրոնը ծառայություններ է մատուցում նաև պետպատվերի շրջանակում՝ հավաստագրերի հիման վրա տրամադրելով աջակցող վերականգնողական պարագաներ (հաշմանդամի սայլակներ, քայլակներ, հենակներ, սեղմիրաններ և այլն), բժշկական նշանակության օրթոպեդիկ կոշիկներ, կատարում է օրթեզավորում և այլ գործողություններ:

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական օգնության՝ աջակցող միջոցների տրամադրման աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններին իրազեկելու, հավաստագրման գործընթացում ընդգրկված կառույցների հետ առկա խնդիրները վեր հանելու և օպերատիվ կերպով դրանց լուծում տալու նպատակով հանդիպման մասնակիցների միջև համագործակցված աշխատելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28