Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կնորոգվեն Էջմիածին-Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածի աջ և ձախ գոտիները
07.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր վերաբաշխում է կատարվել ՀՀ պետական բյուջեում՝ 3 խոշոր բլոկներով ծրագրերի իրականացման համար:
Համապատասխան որոշման առաջին բաղադրիչով կնորոգվեն մոտ 146.7 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ, այդ թվում՝ Էջմիածին-Արմավիր 26.8 կմ ճանապարհահատվածը:
Ծրագրի արդյունքում կապահովվի ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը։


