Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Արմավիր» ԲԿ-ում բացվել է մարզային ակնաբուժական ախտորոշիչ կլինիկա

22.09.2022

Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը և մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն Արմավիրի «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոն»-ում այսօր ներկա են գտնվել «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի անմիջական աջակցությամբ ստեղծված Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկայի բացմանը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ակնաբուժական ախտորոշման մարզային առաջին կենտրոնի բացման առթիվ՝ Առնակ Ավետիսյանը կարևորել է մարզի բնակչության ակնային առողջությունը պահպանելուն, բարելավելուն և բուժելուն ուղղված ծրագրերը: Միաժամանակ շնորհակալություն է հայտնել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամին՝ նման հայանպաստ գործունեություն ծավալելու համար:

Ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց կլինիկայում «Լույս հայի աչքերին» ծրագրում ընդգրկված հմուտ մասնագետների շնորհիվ մարզի բնակիչները հնարավորություն կունենան անցնել ակնային խորացված հետազոտություններ և ստանալ համապատասխան բուժում ամբուլատոր պայմաններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08