Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը պատվոգրեր է հանձնել արմավիրցի մարզիկներին
11.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզից Եվրոպայի առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկներ Անի Հովսեփյանին, Սոնա Հարությունյանին և Միլենա Խաչատրյանին:
Շնորհավորելով հայուհիներին՝ մարզպետը բարձր է գնահատել նրանց աննախադեպ հաղթանակները, որոնք մեծ պատիվ են բերում ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև Արմավիրի մարզին: Կարևորելով նրանց նպատակային և արդյունավետ աշխատանքը ու պատրաստակամություն հայտնելով աջակցել մարզիկներին հետագա գործընթացներում՝ Էդվարդ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է. «Մենք հպարտ ենք, որ կարողանում եք աշխարհի քարտեզի վրա ներկայացնել մեր երկիրը, մեր մարզը: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ և էլ ավելի բարձր նվաճումներ»:
Մարզիկները պատմել են իրենց մասին, ներկայացրել ձեռքբերումները, ապա շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար:
Հանդիպման ավարտին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզիկներին պարգևատրել է պատվոգրերով.
- Անի Հովսեփյանին՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանանալու համար
- Սոնա Հարությունյանին՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանանալու համար
- Միլենա Խաչատրյանին՝ Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանանալու համար:










