Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պատվոգրեր է հանձնել արմավիրցի մարզիկներին

11.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզից Եվրոպայի առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկներ Անի Հովսեփյանին, Սոնա Հարությունյանին և Միլենա Խաչատրյանին:

Շնորհավորելով հայուհիներին՝ մարզպետը բարձր է գնահատել նրանց աննախադեպ հաղթանակները, որոնք մեծ պատիվ են բերում ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև Արմավիրի մարզին: Կարևորելով նրանց նպատակային և արդյունավետ աշխատանքը ու պատրաստակամություն հայտնելով աջակցել մարզիկներին հետագա գործընթացներում՝ Էդվարդ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է. «Մենք հպարտ ենք, որ կարողանում եք աշխարհի քարտեզի վրա ներկայացնել մեր երկիրը, մեր մարզը: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ և էլ ավելի բարձր նվաճումներ»:

Մարզիկները պատմել են իրենց մասին, ներկայացրել ձեռքբերումները, ապա շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար:

Հանդիպման ավարտին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզիկներին պարգևատրել է պատվոգրերով.

  • Անի Հովսեփյանին՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանանալու համար
  • Սոնա Հարությունյանին՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանանալու համար
  • Միլենա Խաչատրյանին՝ Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչմանն արժանանալու համար:
     

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-12 17:37:12