Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2022 թվականի ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 4 միավորված սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

24.01.2023

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան գոգավորության վրա: Փարաքար համայնքն ընգդրկում է Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք բնակավայրերը:

Համայնքում առկա խնդիրները գտնվում են համայնքի և մարզպետարանի ամենօրյա հոգածության ներքո:

Կարևորելով յուրաքանչյուր հիմնախնդիր և վեր հանելով յուրաքանչյուր խնդրի առաջնահերթությունը՝ 2022 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կողմից ներկայացված 4 սուբվենցիոն ծրագիր հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:

Սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն իրենց ենթածրագրերով կյանքի են կոչվել մարզպետարան-համայնք հետևողական աշխատանքի արդյունքում:

· 2022 թվականին Փարաքար համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերից մեկով պետություն-համայնք՝ 45%-55% համաֆինանսավորմամբ իրականացվել է Փարաքար համայնքի Փարաքար և Բաղրամյան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկման շինարարական աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 169.449.930 ՀՀ դրամ:

· Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Փարաքար համայնքի Մուսալեռ, Պտղունք, Փարաքար բնակավայրերում կառուցվում և (կամ) վերանորոգվում, վերազինվում են գոյություն ունեցող խաղահրապարակները: Նորակերտ բնակավայրում խաղահրապարակի շինարարական աշխատանքներն ավարտվել են:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 166.210.110 ՀՀ դրամ, որից 70%-ը համայնքի, իսկ 30%-ը պետության ներդրման չափն է:

· ՀՀ կառավարության կողմից հաստատվել էր նաև Փարաքար համայնքի Փարաքար, Այգեկ և Բաղրամյան բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել էր 368.836.930 ՀՀ դրամ: Ծրագիրն իրականացվել է պետություն-համայնք՝ 35%-65% համաֆինանսավորմամբ:

· Բնակչության համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ իրականացվել է Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Շիրազի, Թումանյանի և Այգեգործների փողոցների, Պտղունք գյուղի Ագաթանգեղոս փողոցի, Մերձավան գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցների, Այգեկ գյուղի 2-րդ և 3-րդ փողոցների, Փարաքար գյուղի Արցախի թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և Մհեր Մկրտչյան փողոցների գազիֆիկացման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեք կազմել է 223.684.990 ՀՀ դրամ:

Համայնքաշինական մի շարք ծրագրեր ևս 2023 թվականի ընթացքում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:20:32