Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի աշխատանքային այցերը մարզի բնակավայրեր

14.03.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզպետարանի և համանքային պատասխանատուների հետ այսօր այցելել է Մեծամոր համայնքի Տարոնիկ, Մեծամոր և Տանձուտ բնակավայրեր, որտեղ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մի շարք աշխատանքներ:

Տարոնիկ բնակավայրում մարզպետը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց հիմնանորոգվող մանկապարտեզի տարածք, որտեղ մարզպետին ներկայացրեցին աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, դրանց վերացմանն ուղղված քայլերը:
Մանկապարտեզի հիմնանորոգման արժեքը՝ 136 722 500 ՀՀ դրամ է, որն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆիանսավորմամբ։

Նշենք, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Տարոնիկ բնակավայրում «Աղբանոցի» խորքային հոր է վերակառուցվել՝               12 015 000 ՀՀ դրամ (60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ) արժողությամբ:
«Ցանկապատի» խորքային հորի վերակառուցման արժեքը կազմել է          10 056 000 ՀՀ դրամ (60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ), որը նույնպես 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերից էր:

Տարոնիկ բնակավայրում պետական միջոցներով 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվելու են «Տրուբի» խորքային հորի վերանորոգում,որի ընդհանուր արժեքը կազմում է 13 211 960 ՀՀ դրամ (60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ) և կառուցվելու են խմելու ջրամատակարարման ցանցեր՝ 294 544 660 ՀՀ դրամ (60% կառավարության, 40% համայնքի համաֆիանսավորմամբ) արժողությամբ:

Մարզպետի աշխատանքային հաջորդ այցը Մեծամոր բնակավայրն էր, որտեղ ծանոթացած Մեծամորի քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը՝ 292 259 500 ՀՀ դրամ է (70% կառավարության, 30% համայնքի համաֆիանսավորմամբ)։

Մեծամորի թիվ 3 մանկապարտեզում ևս հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ են: 459 657 500 ՀՀ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագիրն կյանքի է կոչվելու 70% կառավարության և 30% համայնքի համաֆիանսավորմամբ:

Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 252,425,000 ՀՀ դրամ է (35% կառավարության, 65% համայնքի համաֆիանսավորմամբ)։

Մարզպետի և աշխատանքային խմբի վերջին այցը Տանձուտ բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզն էր (Ենթածրագրի ընդհանուր արժեքը        150 459 500 ՀՀ դրամ է, որն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆիանսավորմամբ)։

Էդվարդ Հովհաննիսյանը ծանոթացավ աշխատանքներին, զրուցեց շինարարների և բնակիչների հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին:

Ի ուրախություն Տանձուտ բնակավայրի բնակիչների՝ նշենք, որ 2023 թվականի ընթացքում Տանձուտում նախատեսվում է կառուցել «Տանձուտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի շենք, որի արդյունքում բնակիչները բժշկական առաջնային բուժօգնություն կստանան իրենց իսկ բնակավայրում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:29:28