Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները ոլորտի պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել են մարզի զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր

16.03.2023

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ Սուսաննա ՀակոբյանԻ հետ անցկացրեց զբոսաշրջային ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի և համայնքապետարանների զբոսաշրջության բաժնի աշխատակիցները, թանգարանների ներկայացուցիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Փոխմարզպետը, ներկայացնելով հանդիպման նպատակը, նշեց, որ մարզում կարևորվում է ենթակառուցվածքների և նոր պրոդուկտների ստեղծում-խթանումը և համագործակցությունների ընդլայնումը միջազգային կազմակերպությունների` World Bank, GIZ, USAID և այլնի հետ։ «Պետք է ամեն ինչ անենք, որ մարզում զբոսաշրջությունը զարգացնենք և այն գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար»-, հավելեց Առնակ Ավետիսյանը։

Սուսաննա Հակոբյանը և կոմիտեի խորհրդական Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեցին Զբոսաշրջության կոմիտեի հիմնական գործառույթները, զբոսաշրջության քաղաքականությունը, միջազգային համագործակցության շրջանակը, մարքեթինգն ու ոլորտի առաջխաղացմանն ուղղված հարցեր։

Վերջում քննարկեցին նաև մարզի զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։

Անդրադարձ կատարվեց ներկաների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28