Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցրտահարություն է սպասվում

30.03.2023

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից տեղեկանում ենք , որ առաջիկա օրերին կնկատվի ջերմաստիճանի նվազում։

 Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2C, հողի մակերևույթին՝ 3-ից -4 C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։

Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորությւան դեպքում՝ ոռոգում)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08