Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները
06.06.2023
Երեկ ՀՀ Արմավիրի մարզի 111 հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկնարկել է 9-րդ դասարանցիների ավարտական առաջին քննությունը՝ հայոց լեզու առարկայից, որին մասնակցել է 3095 աշակերտ։ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներն այցելել են տարբեր դպրոցներ, հետևել քննության ընթացքին։
Հավելենք, որ 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն նաև հետևյալ առարկաներից՝
- «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 12.06.2023 թ.
- Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»,
- «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 19.06.2023 թ.
- «Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
- «Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
- Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում
- «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – քննաշրջանի ընթացքում
- «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
- «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:








