Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները

06.06.2023

Երեկ ՀՀ Արմավիրի մարզի 111 հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկնարկել է 9-րդ դասարանցիների ավարտական առաջին քննությունը՝ հայոց լեզու առարկայից, որին մասնակցել է 3095 աշակերտ։ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներն այցելել են տարբեր դպրոցներ, հետևել քննության ընթացքին։

Հավելենք, որ 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն նաև հետևյալ առարկաներից՝

  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 12.06.2023 թ.
  • Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»,
  • «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 19.06.2023 թ.
  • «Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
  • «Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում
  • Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում
  • «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – քննաշրջանի ընթացքում
  • «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:
     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:37:15