Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ դատախազության աշխատողի օրվա առթիվ
01.07.2023
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ:
Ունենալով հարուստ և երկարամյա պատմություն՝ համակարգի բազմաթիվ անձնուրաց և պատվախնդիր դատախազների անաչառ աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իր ուրույն տեղն ու դերն ունի որպես պետական մարմին:
Դուք մշտապես կրելով իրավակարգի պահպանության և ամրապնդման, հանցավորության դեմ պայքարելու պատվաբեր առաքելությունը՝ նաև հանդիսացել եք պետականության ամրապնդման ու զարգացման, ներքին անվտանգության ապահովման երաշխավորը:
Ցանկանում եմ, որ ձեր ամենօրյա հետևողական և սկզբունքային աշխատանքի արդյունքում մեր հասարակությունը դառնա էլ ավելի օրինապահ և հանդուրժող միմյանց հանդեպ:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել նաև մեր վետերանների բոլոր սերունդներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են այս գործին, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշներով, աշխատանքի նկատմամբ պատասխանատու և բարեխիղճ մոտեցմամբ կերտել են դատախազի արժանապատիվ, օրինակելի կերպարը:
Ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, լավատեսություն, կենսախնդություն և անսպառ հաջողություններ, իսկ ձեր ընտանիքներին՝ ձեզանով հպարտանալու բազմաթիվ առիթներ, քանզի պետության անվտանգությանը և մեր ժողովրդի բարօրությանը նաև ձեր պատվաբեր ծառայության արգասիքն է: