Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական խոսքը Երկրապահի օրվա առթիվ 08.05.2025
Հարգելի հայրենակիցներ, սիրելի երկրապահներ, Հպարտությամբ շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։ Այս օրը կրկին առիթ է, որ երախտիքի ու գնահատանքի խոսքեր հղենք հայրենիքի, հայրենի հողի համար պայքարած ու պայքարող երկրի պաշտպաններին՝ Երկրապահներին։ Մեր անկախ պետականության կերտման ու կայացման գործում մեծ ու անժխտելի է նրանց անցած փառավոր ուղին։ Երկրապահների կամավորականների միությունն այժմ էլ անում է հնարավորը թե' երկրի պաշտպանության, թե' մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր 07.05.2025
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ակնաշեն բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին։ Շուրջ 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 280 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Շրջայցի ընթացքում մարզի...

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է 06.05.2025
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։...

Մարզպետն ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 05.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Ամփոփվել են նախորդ խորհրդակցության հանձնարարականների արդյունքները, քննարկվել առաջիկա աշխատանքները։ Օրակարգով հաստատված հարցերի շրջանակում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման...

Արգիշտի Մեխակյանն այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց 05.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց։ Մարզպետը շրջայց է կատարել կրթօջախում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացող դասապրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։ Քննարկվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող...

Արմավիրի մարզում վաղ առավոտից իրականացվում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները 03.05.2025
Արմավիրի մարզում վաղ առավոտից իրականացվում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խմբերը համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզի պատմական ու մշակութային հաստատություններում և դրանց հարակից տարածքներում՝ Մեծամորի պատմահնագիտական թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան։ Համապետական շաբաթօրյակի...